ԳլխավորԼուր

Կապանը հռչակվել է 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

Կապան

Սյունիքի մարզի Կապան քաղաքը հռչակվել է 2026 թվականի Աանկախ պետությունների համագործակցությն (ԱՊՀ) երիտասարդական մայրաքաղաք: Այս մասին Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ՝ Սոչիում։

Ժապարովը նշել է, որ 2024 թվականին ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքը կլինի Տաշքենդը, իսկ 2025 թվականին՝ Ադրբեջանի Գաբալա քաղաքը։

Բացի այդ, որոշում է կայացվել ամեն տարի ԱՊՀ երկրների մանկական սպարտակիադա անցկացնել հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

Հիշեցնենք, որ Կապանը Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքն էր 2020-2021թթ.-ին: