ԳլխավորԼուր

Կապանի արվեստի թանգարանը վերաբացվել է

Օգոստոսի 21-ին հանդիսավորությամբ նշված Կապանի օրը  առանձնացել է նոր վերանորոգված՝ Կապանի արվեստի թանգարանի հանդիսավոր բացման արարողությամբ, որը կյանքի կոչվեց պետություն-համայնք համագործակցության արդյունքում։ Տեղեկությունը հայտնում են Կապանի համայնքապետարանից։

Պաշտոնական բացման պատիվը տրվել է համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանին։

Հյուրերը շրջել են սրահներում, ծանոթացել թանգարանում պահպանվող և ցուցադրվող արվեստի բացառիկ նմուշներին:

Օրվա կապակցությամբ թանգարանում ցուցադրության էին հանվել կապանցի գեղանկարիչներ Բորիկ Մինասյանի, Նարեկ Մինասյանի, Ռուբեն Կոստանդյանի (Ուբակ), Հրանտ Դանիելյանի, Անդրեաս Օհանջանյանի, Վահրամ Խաչատրյանի, Լեռնիկ Առաքելյանի և այլոց աշխատանքները։

Comment here