ԳլխավորԼուր

Թանգարանների միջազգային օրն է. Վահրամ Դումանյանի ուղերձը

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առիթով 

«Սիրելի´ թանգարանագետներ և թանգարանային գործի աշխատակիցներ,

1977 թ. մայիսի 18-ին Թանգարանների միջազգային խորհուրդը (ԻԿՕՄ) իր 11-րդ գլխավոր կոնֆերանսի ժամանակ այդ օրը հռչակեց որպես Թանգարանների միջազգային օր: Այս տարի օրվա կարգախոսն է՝ «Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել», որն առավել քան արդիական է մերօրյա տեխնոլոգիական և թվային աշխարհում: Քայլելով ժամանակի պահանջներին համահունչ՝ այսօր թանգարանները կիրառում են հաղորդակցման բազմազան ձևեր ու եղանակներ՝ իրենց հավաքածուները նոր մոտեցումներով և ձևաչափերով հանրությանը ներկայացնելու համար: Հայաստանյան և Արցախի Հանրապետության թանգարանները նույնպես անմասն չեն մնում և չեն մնալու հիշյալ՝ շարունակաբար փոփոխվող նորագույն մարտահրավերներին արձագանքելու կարևոր գործից:

Շնորհավորում եմ ձեզ Թանգարանների միջազգային օրվա առթիվ, մաղթում բեղուն աշխատանքային գործունեություն և նորանոր ձեռքբերումներ: Թանգարանները մշակութային ժառանգությունը պահպանող, սերունդներին փոխանցող և հանրայնացնող կարևորագույն այն հաստատություններն են, որոնց առաքելությունը միտված է ազգային և համամարդկային մշակույթի պահպանմանն ու տարածմանը: Անկարելի է թերագնահատել թանգարանների դերն ազգի պատմության կերտման, կայացման, քաղաքացիական և ազգային դաստիարակության գործում:

Մեկ անգամ ևս շնորհավորում և մաղթում եմ արդյունավետ ու արգասաբեր գործունեություն»,-նշված է ուղերձում:

Comment here