ԳլխավորԼուր

«Այդ առարկան պե՛տք է դասավանդվի». Մայր Աթոռի թանգարանների աշխատակազմ

Մայր Աթոռի թանգարանների ողջ անձնակազմը՝ որպես հայ քրիստոնյաներ և ծնողներ, իր վրդովմունքն է արտահայտում և դատապարտում որևէ ձեռնարկ առարկան դպրոցական ծրագրից հանելուն ուղղված, նշված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների ֆեյսբուքյան էջում։

«Այդ առարկան պե՛տք է դասավանդվի, քանի որ մեր ընտանեկան կյանքում, մանավանդ, թանգարանային աշխատանքի ընթացքում, երբ ողջ տարի հյուրընկալում ենք հազարավոր դպրոցականների, անձնապես կարող ենք վկայել, որ շնորհիվ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի մեր երեխաներն ի՜նչ հարուստ գիտելիքներ և որքա՜ն ամբողջական ճանաչում ունեն իրենց ազգային հոգևոր մշակույթի:

Այդ առարկան պաշտպանում է մեր երեխաներին և մեզ՝ ծնողներիս, բոլոր հոգեմտավոր մոլորություններից. նրանց հետ նաև մենք ու մեր ընտանիքների մյուս անդամներեն են սովորել, տեղեկացել ու հարստացել:

Պահպանե՛նք այն, ինչ արժեք է, իսկ այդ առարկան մեզ համար անգին ազգային արժեք է դարձել:

Մայր Աթոռի Թանգարանների աշխատակազմ»

Comment here