Հայաստանի գլխավոր տոնածառն իր բարձրությամբ երկրորդն է ԱՊՀ տարածքում։ Turstat գործակալությունը կազմել է ԱՊՀ երկրների մայրաքաղաքների գլխավոր տոնածառների վարկանշային ցուցակ։
Ամենաբարձր տոնածառը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում է, բարձրությունը 43 մետր է, երկրորդը Երևանի տոնածառն է` 37 մետր բարձրությամբ, ապա հաջորդում են Տաշքենդի, Բաքվի ու Դուշամբեի տոնածառները։
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի գլխավոր տոնածառը այս ցուցակում միայն 6–րդ է։ Տոնածառի բարձրությունը 27 մետր է։
Հանրապետության հրապարակում հանդիսավոր կերպով երկրի գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին դեկտեմբերի 5-ին։