Նոյեմբերի 12-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում բացվել է Կապանի տեխնոլոգիական կենտրոնը, տեղեկանում ենք համալսարանի կայքից։
«Կապանի համակարգչային լաբորատորիայի» և «Մոբայլ լուծումների լաբորատորիայի» բազայի հիման վրա ստեղծված շուրջ 560 քմ ընդհանուր մակերես ունեցող կենտրոնը (Պոլիտեխնիկական ինժեներական կենտրոն) հագեցված է ժամանակակից տեխնիկայով: Ներդրվել է մոտ 55 միլիոն ՀՀ դրամ:
Տեխնոլոգիական կենտրոնի նպաստելու է ավագ և միջնակարգ դպրոցների աշակերտների շրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների գիտելիքների խորացմանը, ինչպես նաև դպրոցականների շրջանում ճարտարագիտական կրթության նկատմամբ մոտիվացիայի խթանմանը, ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ուսանողների ինժեներական կարողությունների և ծրագրավորման հմտությունների զարգացմանը և մարզի արդյունաբերական ձեռնարկությունների ապագա ինժեներական կադրերի պատրաստմանը:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։