Հունվարի 24-ին Հայաստանում մեկնարկում է 2026/2027 ուստարվա միասնական քննությունների առաջին փուլը, որին մասնակցելու համար հայտագրվել է 12 538 մարդ։
Քննական առաջին օրը հանրապետության 37 քննական կենտրոններում (10-ը՝ մայրաքաղաքում) շրջանավարտներն ու դիմորդները քննություն կհանձնեն «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից, Usanogh.am-ին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
Հայտագրվել է 4657 դիմորդ, որոնցից 1223-ը՝ Երևանում, 3434-ը՝ մարզերում։
Քննության գնահատականները հայտնի կդառնան 5-րդ օրը: Բողոքարկումը քննության 6-րդ օրն է լինելու՝ մինչև ժ. 18.00-ն։
Հիշեցնենք, որ 2026/2027 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները կանցկացվեն հունվարի 24-ից փետրվարի 8-ը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



