Փետրվարի 25-ին մեկնարկել է 2025-2026 ուստարվա 9-րդ դասարանի ավարտական քննությունների հայտագրման գործընթացը, հայտնում են Գնահատման և թեստավորման կենտրոնից։
Մինչև մարտի 20-ը ԳԹԿ-ի կայքէջում պետք է մուտքագրել ավարտական՝ «Հայոց լեզու», «Մաթեմատիկա»` ըստ առարկաների և Էսսե հանձնողների թիվը, ինչպես նաև «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներից մեկը՝ սովորողի ընտրությամբ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



