ԳլխավորԼուր

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը նոր շենք ունի

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը նոր շենք ունի

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը նոր շենք ունի. այն գործում է Երևան, Անրի Վերնոյ 3 հասցեում:

Թատրոնի նոր շենքի բացման առիթով այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս։

Այսօր թատրոնի բեմում կայացել է Մորիս Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշքը» ներկայացման առաջնախաղը՝ ազդարարելով թատրոնի նոր ստեղծագործական մեկնարկի մասին:

Առաջին հարկում կգործի փոքր բեմ՝ փորձարարական ներկայացումների համար, իսկ երկրորդ հարկում տեղակայվել է մեծ դահլիճը՝ ավելի քան 230 հանդիսականի համար։

Նշենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը կառուցվել է ճարտարապետ Իսահակ Ներսիսյանի նախագծով: 2019 թվականին մեկնարկած շինարարությունն իրականացվել է պետական բյուջեի և բարերարների միջոցներով: ՀՀ պետական բյուջեից Համազգային թատրոնի նոր շենքի կառուցման, նորոգման և գույքով համալրման նպատակով ավելի քան 275 մլն դրամ հատկացում է արվել, որից 205 մլն դրամը՝ գույքի և սարքավորման ձեռքբերման, իսկ 70 մլն դրամը` շինարարության համար:

Թատրոնը մինչ այս առանձին շենք չի ունեցել և գործել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի տարածքում:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews