2024 թվականի մարտի 2-ին Երևանի Տարածաշրջանային N1 պետական քոլեջի «Ուրիշ» ուսանողական թատրոնում տեղի ունեցավ «Տերն ու Ծառան» հեքիաթ-մյուզիքլի առաջնախաղը։
Ներկայացումը տեղի ունեցավ հայոց ամենայն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 155-ամյակին նվիրված հոբելյանական տարվա միջոցառումների շրջանակում։
Բեմադրությունը` քոլեջի արվեստի մասնագիտությունների ամբիոնի դասախոս, դերասան Հասմիկ Գևորգյանի, պիեսը` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի, երաժշտությունը` Վահե Հայրապետյանի։
Ներկայացման դերակատարները քոլեջի «Դերասանական արվեստ» և «Ռեժիսուրա» մասնագիտական բաժինների ուսանողներն են։

Գարնանը` մինչ ուսումնական տարվա ավարտը, Երևանի Տարածաշրջանային N1 պետական քոլեջի ուսանողական թատրոնը հանդիսատեսին կներկայացնի հայ գրողների` Հ. Թումանյանի, Ե. Չարենցի և Պ. Սևակի, ինչպես նաև թատրոնի խաղացանկում գտնվող բեմադրությունները՝ միջազգային գրողների ստեղծագործությունների հիման վրա:
Ուսանողական թատրոնը մշտապես պատրաստակամ է համագործակցելու հանրակրթական դպրոցների հետ` ներկայացումներին աշակերտական խմբեր հյուրընկալելու նպատակով։

