ԳլխավորԼուր

Ավարտվել է «Հարց դերասանին» նախագծի առաջին փուլը

Ավարտվել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նախաձեռնած «Հարց դերասանին» նախագծի առաջին փուլը։

Նախագծի առաջին փուլին մասնակցեցին 7-12-րդ դասարանների 400-ից ավելի աշակերտներ։

Բանախոսներն էին` ՀՀ ժողովրդական արտիստներ Հակոբ Ազիզյանն ու Ռոզա Մխիթարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամայիս Սարգսյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Արամ Մխիթարյանը և Հայկ Թորոսյանը, Սոֆյա Սողոմոնյանը, Սոֆիկ Մուրադյանը, Հերիքնազ Բաղդասարյանը, Ալլա Դարբինյանը, Քրիստինե Ալիխանյանը, Սարգիս Ավետիսյանը, Էդգար Քոչարյանը, Վահրամ Խառատյանը, Էլֆիք Զոհրաբյանը, Արփինե Հակոբյանը, Արման Սաքանյանը, Ժիրայր Գաբրիելյանը, Նոնա Սաֆարյանը, Էդգար Բարսեղյանը, Անի Աբրահամյանը։

Դպրոցականներին թատրոնին մոտեցնելու, դերասաններին, ռեժիսորներին առավել ճանաչելի դարձնելու նպատակով Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նախաձեռնել է «Հարց դերասանին» նախագիծը: Ծրագրի շրջանակում թատրոնի երեք սերնդի արտիստները հանդիպումներ են ունենում  դպրոցականների  հետ՝ փորձելով պատասխանել նրանց հուզող հարցերին։

Երկրորդ փուլը կմեկնարկի սեպտեմբերին։