ԳլխավորԽճանկար

Ես դերասան եմ… Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է

Հայ դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի (01.04.1930-10.12.2004) ծննդյան օրն է։

«Ես կես դարից ավելի նույն գործով եմ զբաղվում…Դժվար է, ծանր է, հատկապես ինքս ինձ հետ կռիվ տալուց հոգնել եմ, բայց ես ուրիշ ոչ մի բանով զբաղվել չեմ կարող, ուրիշ որեւէ բան չգիտեմ, ինքս ինձնից հո չե՞մ կարող փախչել:

Ես դերասան եմ: Հիսունչորս, հիսունհինգ ֆիլմերում եմ նկարվել: Դա լավ է, երբ շատ ֆիլմերում ես նկարվում, բայց նայած ինչ ես նկարվում: Կարող ես երեք կամ հինգ ֆիլմում նկարվել, բայց՝ շատ կարեւոր: Եթե լավ չի ստացվում՝ ուրեմն քիչն էլ պետք չի: Այդ առիթով ասեմ, որ իմ բախտը բերեց. շուտ գնացի Ռուսաստան, շուտ մտա այդ կյանք՝ 20-22 տարեկանում ռուսական մի քանի ֆիլմերում նկարվեցի, շփվում էի ոչ ավել, ոչ պակաս՝ Սմոկտունովսկու, Ուլյանովի, Եվստիգնեեւի, այլ մեծերի հետ: Իսկ նմանների հետ շփվելը ուրիշ մի բան էր: Ես լավ դերասաններ տեսել էի՝ Փափազյան էի տեսել, Հրաչյա Ներսիսյանի հետ խաղացել էի, բայց այն տեսակը, որ կոչվում է ռուսական դպրոց, ինձ համար նորություն էր…

Ես շատ երկար ճանապարհ եմ անցել: Երբեմն ասում են, որ բախտս բերել է: Բայց բախտ բերել չկա: Ես 8-10 տարի մասսայական տեսարաններում եմ խաղացել, եւ դա միայն իմ պարագայում չէ: Հիշում եմ՝ ռեժիսորը մի օր ասաց. «Դուք կարող եք 3 տարի դերեր չխաղալ, բայց ուրախ եղեք, որ կանգնելու եք Ներսիսյանի, Փափազյանի կողքին: Ուրախ եղեք եւ սովորեք…», իր անցած ուղու մասին ասել է Խորեն Աբրահամյանը։

Comment here