Այսօր Թատրոնի միջազգային օրն է։
Այդ կապակցությամբ շնորհավորական ուղերձ հղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումայանը։
«Բեմական արվեստի սիրելի գործիչներ,
Մասնագիտական տոնի կապակցությամբ ընդունեք ջերմ շնորհավորանքներս և անսպառ ներշնչումների, լավատեսության աննկուն կամքի ու եռանդի մաղթանքներս:
Այսօր այս հատկանիշներն անհրաժեշտ են առավել, քան երբևէ:
Հանրային կյանքում Ձեր նշանակության բարձր գիտակցմամբ էլ պետք է շարունակել պահպանել ավանդույթը, լինել մասնակիցը միջազգային թատերական փոխակերպումների և առաջնորդը բարձր չափանիշների ու քաղաքացիական տրամադրությունների:
Շնորհավոր Թատրոնի միջազգային օրը»,-նշված է ուղերձում: