ԳլխավորԼուր

Հայտնի են «Արտավազդ-2024» մրցանակաբաշխության հաղթողները

Արմեն Ջիգարխանյան

Հայաստանի թատերական գործիչների միությունը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ մարտի 27-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում անցկացրեց 23-րդ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը՝  նվիրված Արմեն Ջիգարխանյանի հիշատակին:

«Հայ թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար» «Արտավազդ» մրցանակ ստացավ ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը:

Հատուկ մրցանակ տրվեց Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանին՝ Աշտարակի թատրոնի հիմնադրմանն աջակցելու համար, իսկ Արմեն Ջիգարխանյանի անվան «Մեծ Արտավազդ» մրցանակը հանձնվեց ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանին:

«Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում մրցանակը տրվեց Տիգրան Գաբոյանին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոն, «Ինկածբերդի իշխանուհին» (Քեսունի Վասիլ Իշխան):

Տիգրան Գաբոյան
«Արտավազդ-2024». «Լավագույն տղամարդ դերակատար» Տիգրան Գաբոյան

«Լավագույն կին դերակատար» անվանակարգում մրցանակի արժանացավ Արաքսյա Մելիքյանը, Հայաստանի երգի պետական թատրոն, «Շղթա» (Աննա Մարկոսյան):

Դերասանուհի Արաքսյա Մելիքյան
23-րդ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխություն. «Լավագույն կին դերակատար» Արաքսյա Մելիքյան

«Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում մրցանակը տրվեց Վարդան Կուղիանոսյանին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն, «Գիշատիչների խնջույքը» (Կաուբախ):

«Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար» ճանաչվեց Նառա Սանթոյանը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, «Ինկած բերդի իշխանուհին» (Սաբեթ):

«Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում հաղթեց Կարեն Գրիգորյանը, Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոն, «Փոքրիկ ողբերգություններ»:

«Լավագույն զգեստների նկարիչ» անվանակարգում մրցանակի արժանացավ Մերի Սարգսյանը, Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոն, «Փոքրիկ ողբերգություններ»:

«Լավագույն լուսային նկարիչ» անվանակարգում մրցանակը տրվեց Հակոբ Պողոսյանին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, «Ինկած բերդի իշխանուհին»:

«Լավագույն երաժշտության հեղինակ» ճանաչվեց Վաչե Շարաֆյանը, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն, «Կոլոմբինա»:

«Լավագույն պիես» համարվեց «Պատերազմի ցեցը»՝ Արմինե Բոյաջյան, Նարեկ Մանուչարյան:

«Լավագույն թատերախոսական» անվանակարգում մրցանակի արժանացավ Սուսաննա Բրիկյանը, «Գերագույն» երկրպագուն»:

«Լավագույն երիտասարդ դերասան» ճանաչվեց Անդրանիկ Միքայելյանը, Բաբելոն թատրոն, Բաբելոն շոու (Ժամանում) մաս 1 (Մոցարտ):

Դերասան Անդրանիկ Միքայելյան
23-րդ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխություն. «Լավագույն երիտասարդ դերասան» Անդրանիկ Միքայելյան

«Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում «Արտավազդ»-ը տրվեց Անուշ Զանգիզորյանին, Գեղարքունիքի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոն, «Ֆարենհայթ451» (Քլարիս Մաքլելն):

Անուշ Զանգիզորյան
23-րդ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխություն. «Լավագույն երիտասարդ դերասանուհի» Անուշ Զանգիզորյան

«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում հաղթեց Ժորա Մարտիրոսյանը, Երևանի Կամերային թատրոն, «B 1427»:

«Լավագույն մանկական ներկայացում» համարվեց «Փայլոու»-ն, «Ֆակտորի փրոդաքշն» ազատ թատերախումբ, գլխավոր պրոդյուսեր՝ Ռուդիկ Տեր-Գալստյան, Երաժշտական պրոդյուսեր՝ Գրիգոր Կոկչյան, բեմադրող խորեոգրաֆ՝ Հովհաննես Սարգսյան:

«Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում մրցանակը տրվեց Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնին՝«Տունը սահմանին» ներկայացման համար, բեմադրությունը՝ Արտուշ Միքայելյանի:

«Լավագույն պլաստիկական ներկայացում» համարվեց Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի «Սիրո պատմություն Նյու-Յորքում» բեմադրությունը, ռեժիսոր Սամսոն Մովսեսյան, բալետմայստեր՝ Արտյոմ Գևորգյան:

«Լավագույն կամերային ներկայացում» ճանաչվեցՀ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի «Գիշատիչների խնջույքը», բեմադրությունը՝ Աշոտ Հակոբյանի:

«Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում հաղթեց Լյուդվիգ Հարությունյանը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, «Ինկած բերդի իշխանուհին»:

«Լավագույն ներկայացում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի «Ինկած բերդի իշխանուհին», բեմադրությունը՝ Լյուդվիգ Հարությունյանի:

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրել է 1996 թվականին ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը: Սկզբում մրցանակ է տրվել միայն«Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար» անվանակարգում, իսկ 1999 թվականից սկսած տարեցտարի անվանակարգերի թիվն ավելացել է: