ԳլխավորԽոսք

«Ես ավելի լավն եմ, քան իմ համբավը». Բոմարշեի մտքերից

Բոմարշե

Ներկայացնում ենք ֆրանսիացի  թատերգակ և հրապարակախոս Պիեռ Օգյուստեն Կարոն դը Բոմարշեի (24 հունվարի, 1732 – 18 մայիսի, 1799) մտքերից։

Առավել հայտնի են Բոմարշեի «Սևիլյան սափրիչը» և «Ֆիգարոյի ամուսնությունը» կատակերգությունները, որոնց սյուժեները հիմք են ծառայել համապատասխանաբար Ռոսինիի և Մոցարտի համանուն օպերաների համար։

***

• Բնությունն ասել է կնոջը՝ գեղեցիկ եղիր, եթե կարող ես, իմաստուն եղիր, եթե ուզում ես, բայց խոհեմ պետք է լինես անպայման։

• Ազնիվ մարդիկ սիրում են կանանց, խաբեբաները պաշտում են նրանց։

• Սիրային գործերում, գիտեք, «չափազանց» -ը դեռ չի նշանակում «բավարար»:

• Սիրո մեջ երիտասարդները վճարում են իրենց արածների, իսկ ծերերը ՝ չարածների համար:

• Բարի մարդկանց զայրույթը ոչ այլ ինչ է, քան ներելու հրատապ անհրաժեշտություն:

• Ձևացնել, թե չգիտես այն, ինչ բոլորը գիտեն, և գիտես այն, ինչ ոչ ոք չգիտի, ահա և քաղաքականության բոլոր օրենքները:

• Եթե ղեկավարը մեզ վատություն չի անում, դա արդեն լավություն է:

• Եթե հաջողության հասնել դժվար է, պետք է ավելի մեծ ջանքեր գործադրել։

• Ստիպեք ամենաանաչառ դատավորին քննել իր սեփական գործը և տեսեք, թե ինչպես է նա սկսում մեկնաբանել օրենքները:

• Բոլոր խեղկատակություններից ամուսնությունն ամենաախեղկատակայինն է:

• Ինչ վատ է, որ մեզ մոտ պաշտոնները վաճառվում են։ Ավելի լավ կլիներ դրանք անվճար բաժանեին։

• Մենք այլ տեղերում զվարճանք ենք փնտրում միայն այն պատճառով, որ մեր կանայք չգիտեն, թե ինչպես պետք է տիրապետման հմայքին բազմազանության հմայք տալ։

• Ակամայից չար կդառնաս, երբ ամեն ինչ նկատում ես։

• Կիրքը ոչ այլ ինչ է, քան ցանկություն, որը բորբոքվում է հակազդեցությամբ:

• Այնքան ուրախալի է, երբ քեզ սիրում են հանուն քեզ։

• Ի՞նչ է արիստոկրատը: Մարդ, որը նեղություն է քաշել ծնվել:

• Ես ավելի լավն եմ, քան իմ համբավը:

• Ես շտապում եմ ծիծաղել ամեն ինչի վրա, այլապես ստիպված կլինեմ լաց լինել։

Թրգմ՝ Usanogh.am