ԳլխավորԼուր

Պաստառը թատրոնի հավանությանը չի արժանացել. պարզաբանում

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հանդես է եկել հայտարարությամբ.

«Այսօր համացանցում տարածվող գովազդային պաստառի կապակցությամբ (լուսանկարում — խմբ.) հարկ ենք համարում մանրամասնել․

ա) Քննարկվող ներկայացումը, իհարկե, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկի հետ որևէ առնչություն չունի (կարող եք ծանոթանալ մեր խաղացանկին)։

բ) Երբ պայմանագրային հիմունքներով թատրոնում տեղի են ունենում այլ թատերախմբերի կամ ստենդափային ներկայացումներ, դրանց համառոտ նկարագրերը և գովազդային պաստառները համաձայնեցվում են թատրոնի հետ։ Սակայն տվյալ ներկայացման կազմակերպման շուրջ բանակցությունները չեն հասել պայմանագրի կնքման փուլին, հետևաբար պաստառի էսքիզը չի ներկայացվել և չի ստացել թատրոնի համաձայնությունը»,-նշված է հայտարարության մեջ։

Հավելենք, որ ներկայացված պաստառը վրդովվեցրել է սոցիալական ցանցերի բազմաթիվ օգտատերերի՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության ցանկում գրանցված հայկական լավաշը որպես հագուստ ու այդկերպ ներկայացնելու պատճառով։