ԳլխավորԼուր

Synergy Armenia-ն համաձայնագիր կկնքի Զամբիայի հետ

Մայիսի 8-ին՝ ժամը 10-ին, Synergy Armenia-ում (Երևան, Արմենակ Արմենակյան 2/4) կստորագրվի համաձայնագիր Զամբիայի սանիտարական նախագծի պատվիրակության հետ:

Նոր փաստաթղթով Synergy-ի ստեղծած թվայնացման ծրագիրն ամբողջությամբ կփոխանցվի Զամբիայի կառավարությանը:

Synergy-ի մասնագետներն աշխատել են ծրագրի ուսումնասիրության, նախագծման, մշակման և թվայնացման վրա, որի նպատակն է հեշտացնել սանիտարական և հիգիենայի արդյունավետության գնահատումն ու ներդրումները:

Զամբիայի կառավարությունն իրականացնում է Լուսակայի սանիտարական ծրագիրը, որը հիգիենիկ պայմաններով կապահովի ամենաաղքատ տնտեսություններին:

Ծրագիրն ընդգրկում է կոյուղու ցանցի ընդլայնում, սանիտարական ենթակառուցվածքների և ոլորտի կառավարման համակարգերի մշակում:

Նախագիծն իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ:

«Օգտագործելով մեր մշակած ավելի քան 800 ցուցիչ՝ այսօր Զամբիայի սանիտարական նախագիծն օգնում է բազմաշերտ ու ընդլայնված մոնիտորինգ իրականացնել: Համակարգն այս պահին աջակցում է մոտ 15 000 ընտանիքի նվազեցնել հիգիենայի խնդիրներից առաջացող հիվանդությունների ռիսկը: Նախագծի հաջորդ փուլերում նախատեսվում է, որ կընդգրկվի ևս 250 000 շահառու»,-նշել է Synergy-ի ծրագրերի տնօրեն Հայկ Մանուկյանը: