Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը համաձայնեցրել է նոր պայմանագիրը «Ռոմայի» հետ: Այս մասին հայտնում է armsport.am-ը՝ հղում անելով լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյին:
Աղբյուրի հաղորդմամբ, հայ ֆուտբոլիստը նոր պայմանագրով հռոմեական թիմում կմնա մինչև 2022 թվականի ամառը:
Կողմերի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021-ի հունիսի 30-ը:
Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում հայ ֆուտբոլիստը դարձել է 8 գոլի հեղինակ, ճանաչվել է «Ռոմայի» 2020 թ. նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսների լավագույն ֆուտբոլիստ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։