ԳլխավորԼուր

Այսօր մեկնարկում է Ֆուտբոլի 23-րդ աշխարհի առաջնությունը. խաղերի ժամանակացույցը

Այսօր մեկնարկում է Ֆուտբոլի 23-րդ աշխարհի առաջնությունը

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում հունիսի 11-ին մեկնարկում է ֆուտբոլի 23-րդ աշխարհի առաջնությունը, որը կավարտվի հուլիսի 19-ին։

Բացման խաղում տանտերերից Մեքսիկայի հավաքականը Մեխիկոյում կմրցի Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականի հետ։

Պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցում է 48 հավաքական։ Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոնը Արգենտինան է։

ԱԱ-2026, առաջին տուր

Հունիսի 11

Մեքսիկա – Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ 23։00 (A խումբ)

Հունիսի 12

Հարավային Կորեա – Չեխիա՝ 06։00 (A խումբ)

Կանադա – Բոսնիա և Հերցեգովինա՝ 23։00 (B խումբ)

Հունիսի 13

ԱՄՆ – Պարագվայ՝ 05։00 (D խումբ)

Կատար – Շվեյցարիա՝ 23։00 (B խումբ)

Հունիսի 14

Բրազիլիա – Մարոկկո՝ 02։00 (C խումբ)

Հայիթի – Շոտլանդիա՝ 05։00 (C խումբ)

Ավստրալիա – Թուրքիա՝ 08։00 (D խումբ)

Գերմանիա – Կյուրասաո՝ 21։00 (E խումբ)

Հունիսի 15

Նիդեռլանդներ – Ճապոնիա՝ 00։00 (F խումբ)

Կոտ դ’Իվուար – Էկվադոր՝ 03։00 (E խումբ)

Շվեդիա – Թունիս՝ 06։00 (F խումբ)

Իսպանիա – Կաբո Վերդե՝ 20։00 (H խումբ)

Բելգիա – Եգիպտոս՝ 23։00 (G խումբ)

Հունիսի 16

Սաուդյան Արաբիա – Ուրուգվայ՝ 02։00 (H խումբ)

Իրան – Նոր Զելանդիա՝ 05։00 (G խումբ)

Ֆրանսիա – Սենեգալ՝ 23։00 (I խումբ)

Հունիսի 17

Իրաք – Նորվեգիա՝ 02։00 (I խումբ)

Արգենտինա – Ալժիր՝ 05։00 (J խումբ)

Ավստրիա – Հորդանան՝ 08։00 (J խումբ)

Պորտուգալիա – Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն` 21:00 (K խումբ)

Հունիսի 18

Անգլիա – Խորվաթիա՝ 00։00 (L խումբ)

Գանա – Պանամա՝ 03։00 (L խումբ)

Ուզբեկստան – Կոլումբիա՝ 06։00 (K խումբ)

Փլեյ-օֆֆ դուրս կգան իրենց խմբերում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև երրորդ տեղը զբաղեցրած լավագույն ութ թիմերը:

1/16 եզրափակիչի հանդիպումները կկայանան հունիսի 28-ից հուլիսի 3-ը, 1/8 եզրափակիչի հանդիպումները՝ հուլիսի 4-7-ը, քառորդ եզրափակիչները նախատեսված են հուլիսի 9-11-ը, կիսաեզրափակիչները՝ հուլիսի 14-15-ը:

Երրորդ տեղի համար հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին Մայամիում, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում՝ «Մետլայֆ Սթեդիում»-ում:

Ամբողջական ժամանակացույցը՝ այստեղ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews