«Իտալիայի սիրտը բաբախում է սև և կապույտ գույներով»,- գրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ «Ինտեր»-ը երեկ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում լրացուցիչ ժամանակում 1 գոլի (4։3) առավելությամբ հաղթեց «Բարսելոնա»-ին։ Ընդհանուր 7։6 հաշվի շնորհիվ «Ինտեր»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։
Կիսաեզրափակիչ մյուս հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 7-ին. պատասխան հանդիպումը կանցկացնեն ՊՍԺ-ն ու «Արսենալ»-ը: Նախորդն խաղում նվազագույն հաշվով հաղթել էր ՊՍԺ-ն:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews