ԳլխավորԼուր

Ֆուտբոլի մարզական հոսք՝ ավագ դպրոցում

Դեռևս 2009 թվականի սեպտեմբերից սկսած՝ Հայաստանի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում, որպես ֆիզիկական կուլտուրայի երրորդ դասաժամ, դասավանդվում է «Ֆուտբոլ» առարկան, տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։

11 տարի անց՝ 2020 թվականի ապրիլի 17-ին, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը որոշում է կայացրել Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ավագ դպրոցում «ֆուտբոլ» մարզաձևի մարզական հոսք ձևավորելու մասին։

ՀՖՖ Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչ Դավիթ Դավթյանի, Վարդենիսի՝ Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցի ղեկավար անձնակազմի և Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի գիտաշխատողների համատեղ ջանքերով իրականություն է դարձել մի նախագիծ, որը կարող է նախադեպ հանդիսանալ հանրակրթական դպրոցներում ֆուտբոլը նոր մակարդակի բարձրացնելու համար:

Ծրագիրը կգործարկվի 2020-ի սեպտեմբերին։ Ֆուտբոլի խմբում կարող է լինել նվազագույնը 13, առավելագույնը՝ 16 աշակերտ։ Ֆուտբոլ մարզաձևով հետաքրքրված աղջիկները նույնպես կարող են միանալ հոսքին։

Ավագ դպրոցում ֆուտբոլի դասավանդումը կարող է նպաստավոր լինել ապագայում ինչպես ֆուտբոլիստ, այնպես էլ մարզիչ կամ մրցավար դառնալու համար։

Comment here