ԳլխավորԼուր

Հայաստանի հավաքականը պարտվեց Թուրքիայի ընտրանուն

Կադր՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումից (Երևան, 23 մարտի, 2023 թ.)

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Եվրոպայի 2024 թ. առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի Հայաստան- Թուրքիա հանդիպումը։

1-2 հաշվով հաղթեց Թուրքիան։

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը հանդես է գալիս D խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Խորվաթիայի, Թուրքիայի, Ուելսի և Լատվիայի հավաքականները։

Մարտի 28-ին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ազգային հավաքականի հետ։