ԳլխավորԼուր

Հայաստանի կարատեիստների փայլուն հաջողությունը

Հայ կարատեիստները Կրակովում

Կրակովում կայացած Կիոկուշին կարատեի KWF աշխարհի առաջնության ժամանակ Հայաստանը ներկայացնող ևս երկու մարզիկ են աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանացել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ արցախցի Արթուր Առուշանյանը հաղթել է 70 կգ քաշային կարգի բոլոր գոտեմարտերում և դարձել աշխարհի քառակի չեմպիոն:

Բացի Արթուրից, աշխարհի չեմպիոն են դարձել նաև Դավիթ Ասատրյանը և Գոռ Մատոյանը։ Ավելին, Հայաստանը ներկայացնող 10 մարզիկներից 8-ը մրցանակակիր են դարձել։ Արծաթե մեդալակիր են դարձել Էմիլ Ղազարյանը, Հարություն Միրզոյանը, Արտյոմ Մնացականյանը, Մարտին Քոչարյանը, իսկ Արեն Կարապետյանը նվաճել է բրոնզե մեդալ։

Comment here