ԳլխավորԼուր

Թուրքիայիում կրկին ուժգին երկրաշարժեր են եղել. տեսանյութ

Երկրաշարժ Թուրքիայում

Երևանի ժամանակով ժամը 14.24-ին Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

6,3 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցումներ են տեղի ունեցել Էլբիստանում՝ Ղահրամանմարաշից երեք կիլոմետր հեռավորության վրա։

Երրորդ երկրաշարժը գրանցվել է Թուրքիայի Ղահրամանմարաշում Երևանի ժամանակով ժամը 14:36-ին։ Ուժգնությունը` 5,9 մագնիտուդ։

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում նոր երկրաշարժի հետևանքով շենքերից մեկի փլուզման պահը հեռարձակվել է հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում։

Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում  երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Զոհերի թիվը Թուրքիայում հասել է 912-ի, վիրավորներինը՝ 5385-ի։

Բացի այդ, Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել, որոնք խլել են 300-ից ավելի մարդու կյանք, տուժել է 639-ը։