ԳլխավորԼուր

ԵԹԿՊԻ-ն Չեխիայում մասնակցել է ուսանողական թատերական փառատոնին

Ուսանողական թատերական փառատոն Չեխիայի Բռնո քաղաքում

ԵԹԿՊԻ-ի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Նարինե Սարգսյանը և Թատրոնի ֆակուլտետի դեկան Աննա Հեքեքյանը մարտի 27-ից ապրիլի 2-ը հրավիրվել էին Չեխիայի Բռնո քաղաք մասնակցելու Setkani/Encounter ամենամյա ուսանողական թատերական փառատոնին։

Այս մասին տեղեկանում ենք ԵԹԿՊԻ-ի ֆեյսբուքյան էջից։

Փառատոնյան օրերին նրանք հանդիպումներ են ունեցել Բռնոյի Յանաչեկի անվան կատարողական արվեստների համալսարանի միջազգային կապերի գծով պրոռեկտորի, Թատրոնի ֆակուլտետի դեկանի և դեկանի տեղակալի հետ, մասնակցել են պրոֆեսիոնալների և դասախոսների հավաքին, դիտել են ուսանողական ներկայացումներ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել և նախագծվել են հեռանկարներ՝ երկու բուհերի միջև ապագա համագործակցության համար։