ԳլխավորԼուր

Եռօրյա դասընթաց Դիլիջանում երիտասարդ լրագրողների համար

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) նախաձեռնում է  դասընթաց երիտասարդ լրագրողների համար։

Դասընթացի նպատակն է լրագրողներին տալ համապարփակ գիտելիքներ կոռուպցիայի և դրա ազդեցության վերաբերյալ, ծանոթացնել կոռուպցիայի պատճառներին, ռիսկերին և հետևանքներին։

ԹԻՀԿ լրագրողական դասընթացին կարող են դիմել ինչպես երիտասարդ լրագրողները, այնպես էլ դեռևս ժուռնալիստիկայի ֆակուլտետում ուսանող երիտասարդները։ Ընդունելությունը բաց է  ՀՀ բոլոր մարզերի և Երևան քաղաքի մասնակիցների համար։

Դասընթացն անվճար է, այն տեղի կունենա Դիլիջանում մայիսի 5-7-ը: 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև ապրիլի 20լրացնելով հայտը։