ԱրցախԱրցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Մանկավարժական համալսարանում ներկայացվել են Արցախյան պատերազմներին ու բանակաշինությանը նվիրված գրքեր

Մակավարժական համալսարանում ներկայացվել են Արցախյան պատերազմներին ու բանակաշինությանը նվիրված գրքեր

«Ոգու փորձություն», «Հիշողության ուժը», «Նվիրում», «Մահ իմացյալ․․․» և այլն․ շուրջ 20 անուն գիրք է ներկայացված Հայկական պետական ակավարժական համալսարանի Գիտական գրադարանում բացված ցուցադրությանը։

Հունվարի 27-ին՝ Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օրվան, ապա նաև հունվարի 28-ին՝ Հայոց բանակի կազմավորման տոնին ընդառաջ ներկայացված գրքերը ներառում են բանակաշինության, Արցախյան առաջինից մինչև չորրորդ պատերազմն ընկած ժամանակահատվածը, մասնակիցներին, հերոս-նահատակներին՝ այդ թվում բուհի 300-ից ավելի շրջանավարտների և ուսանողների մասին կենսագրական տվյալներ, հերոսական պատմություններ, դրվագներ, իրադարձություններ։

Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցն արդեն ավանդույթ դարձած նախաձեռնությունը կարևորում է ինչպես սերունդներին հայրենասիրական գաղափարներով դաստիարակելու, այնպես էլ սեփական ազգի հերոսներին ճանաչելու, նրանց կատարած քաջագործություններն ու հաճախ նաև սեփական կյանքի գնով հերոսական սխրանքներն ու նվիրումը չմոռանալու, հիշատակելու առումով։

Ցուցադրությունը բաց կլինի մինչև հունվարի 31-ը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews