ԳլխավորԼուր

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան տոնը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը:

Ըստ Հայկական եկեղեցական օրացույցի՝ մինչև Քրիստոսի ծնունդը մեկ շաբաթ առաջ պահք է:

Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում է կեսգիշերից հետո:

Հունվարի 5-ի երեկոյան բոլոր հայկական եկեղեցիներում տրվում է ճրագալույսի պատարագ: Իսկ արդեն հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի ծննդյան և ջրօրհնեքի տոները, եկեղեցիներում մատուցվում են Փրկչի Ծննդյան տոնին նվիրված պատարագներ:

Մարդիկ միմյանց ողջունում են` «Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և Ձեզ մեծ ավետիս: Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի» բառերով: