Սուրբծննդյան եղեւնին նոյեմբերի 25-ին տեղափոխել են Սպիտակ տուն: ԱՄՆ-ի գլխավոր նստավայրում եղեւնուն դիմավորել է Միացյալ Նահանգների ղեկավարի տիկինը՝ Մելանյա Թրամփը։
Սուրբծննդյան եղեւնին, որն իրականում 5,5 մետր բարձրությամբ բրգաձեւ սոճի է, Վաշինգտոն է բերվել Փենսիլվանիա նահանգից եւ Սպիտակ տուն հասել զանգակակիր ձիերով լծված կառքով: Ծառը կզարդարի Սպիտակ տան Երկնագույն սենյակը:
Սովորաբար սուրբծննդյան տոնածառը բերում են Գոհաբանության օրվանից հետո, որն ԱՄՆ-ում տոնում են նոյեմբերի 28-ին, սակայն այս տարի, ինչպես եւ 2018 եւ 2017 թվականներին, Թրամփը որոշել է բացառություն անել, քանի որ արդեն նոյեմբերի 26-ին նա ընտանիքով մեկնում է Ֆլորիդայի նահանգում գտնվող իր կալվածք։
Special delivery! The @WhiteHouse is excited to welcome its #ChristmasTree for 2019. This beautiful tree was grown by the Snyder family from Mahantongo Valley Farms in Pitman, PA. We are excited to display this tree in the Blue Room of the People’s House! pic.twitter.com/gwVW9ijYF9
— Melania Trump (@FLOTUS) 25 ноября 2019 г.
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։