ԳլխավորԼուր

Սպիտակ տունը չի հանդուրժի բռնությունները բողոքի գործողությունների ընթացքում

Սպիտակ տունը չի հանդուրժի բռնությունները բողոքի գործողությունների ընթացքում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի խոսնակ Քեյլի Մակինանին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Նախագահը պարզ հասկացրեց, որ այն, ինչ մենք տեսնում ենք Ամերիկայի փողոցներում, անթույլատրելի է։ Մենք չենք հանդուրժի բռնություն, թալան, ամենաթողություն եւ անօրինականություն։ Պարզ ասած, դրանք հանցավոր գործողություններ են, բողոք չի, հայտարարություններ չեն, դա հանցագործություն է, որը վնասում է անմեղ ամերիկացիներին»,-հայտարարել է Մակինանին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում բողոքի գործողություններ ու անկարգություններ են սկսվել այն բանից հետո, երբ ոստիկանների պատճառով մահացել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը։

Comment here