ԱՄՆ-ի Վիսկոնսինի նահանգում 15-ամյա աղջիկը ատրճանակով սպանել է իր համադասարանցուն և ուսուցչին և վիրավորել 6 հոգու, որից հետո ինքնասպան է եղել, հայտնում է Reuters-ը։ Վիրավոր աշակերտներից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են։
Դեպքը տեղի է ունեցել քրիստոնեական դպրոցում, որն ունի 420 սովորող՝ մանկապարտեզից մինչև 12-րդ դասարան։
Հրաձիգը նույն դպրոցի աշակերտուհի Նատալի Ռափնաուն է. գործողությունների շարժառիթը հայտնի չէ։
Այս տարի ԱՄՆ դպրոցներում տեղի է ունեցել 322 հրաձգություն, 2023 թվականին այդ թիվը 349 էր։