ԳլխավորԼուր

Բանասիրականի մի խումբ ուսանողներ կրկին դասադուլ են արել

Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ այսօր առավոտյան դասադուլ են արել: Նրանք բողոքի ակցիան վերսկսել են, քանի որ համալսարանի ռեկտորից եւ գիտխորհրդի անդամներից իրենց նամակի պատասխանն այդպես էլ չեն ստացել, որտեղ ուսանողներն իրենց մտահոգությունն էին հայտնել ստեղծված իրավիճակից եւ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին հրավիրել էին համալսարան՝ ուսանողներին հուզող հարցերին պատասխանելու համար։

Ուսանողների հիմնական պահանջը շարունակում է նույնը մնալ՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաները պարտադիր ուսուցանել բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում։

Ուսանողներն այսօր նաեւ «Մեր լեզուն, մեր խիղճը» խորագրով կարճ բեմադրություն են ներկայացրել:

Comment here