ԳլխավորԼուր

ԵԹԿՊԻ-ն ու Ազնավուրի անվան քոլեջի ուսանողները դասադուլ են հայտարարել

ԵԹԿՊԻ, Թատերական ինստիտուտ

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական խորհուրդը և Ուսանողական գիտական, ստեղծագործական ընկերությունը դասադուլ են հայտարարել։

«Մեր պահանջը մեկն է` տրամադրել մարդասիրական միջանցք Արցախի մեր հայրենակիցներին անվտանգ Հայաստան տեղափոխելու նպատակով։

Մեր դասադուլը ուղղորդված չէ ոչ մի քաղաքական ուժի կողմից»,-նշված է ֆեյսբուքյան էջում։

Դասադուլ են հայտարարել ու Երևանի Հանրապետության հրապարակ են եկել նաև Շառլ Ազնավուրի անվան քոլեջի ուսանողները՝միանալով բողոքի ակցիային, տեղեկանում ենք Factor.am-ից։

Աելի վաղ հայտնել էինք, որ դասադուլ են հայտարարել Երևանի պետական կոնսերվատորիայում ու Շիրակի պետական համալսարանում։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։

Կոչ է արվել դիմել դասադուլների ու գործադուլների։