ԳլխավորԼուր

ԵԹԿՊԻ-ն և ֆրանսիական «CinéFabrique»-ը կհամագործակցեն

ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանը և «CinéFabrique»-ի գլխավոր տնօրեն Կլոդ Մուրիերասը

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը և Լիոնի ու Մարսելի կինոյի բարձրագույն պետական դպրոցը՝ «CinéFabrique»-ը, ստորագրել են համագործակցության հուշագիր։

Այս նախագիծը ԵԹԿՊԻ-ի և «CinéFabrique»-ի ուսանողներին հնարավորություն է տալիս՝

-Վերանայել իրենց գեղարվեստական փորձը՝ առնչվելով այլ իրականության, ստեղծագործելու, աշխատելու կամ աշխարհն ընկալելու այլ ձևերի հետ։

-Առնչվել միջազգային համատեղ արտադրություններին՝ հասկանալով, սովորելով և փոխանակելով աշխատանքային այնպիսի մեթոդներ, որոնք կարող են խթանել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապագա համատեղ նախագծերը։

-Ձեռք բերել մասնագիտական ինքնուրույնություն՝ նկարահանումների ժամանակ աշխատելով առանց մասնագիտական վերահսկողության։

-Աշխատել և նկարահանել օտար լեզվով։

Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ՝ ֆրանսիացի ուսանողները 2026 թվականի հունիսին և հուլիսին կգտնվեն Երևանում և հայաստանյան նախագծերի հեղինակների հետ կիրականացնեն ֆիլմի նկարահանումներ, իսկ հայ ուսանողները 2026 թվականի աշնանը կմեկնեն Ֆրանսիա՝ իրականացնելու ֆիլմի հետարտադրական փուլը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews