Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 1–ին հարկի տարածքը կտրամադրվի Ֆրանսիական ինստիտուտին 10 տարի ժամկետով։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտի ուսանողների թիվն արագորեն աճում է, և ներկայիս շենքային պայմանները թույլ չեն տալիս բավարար պայմաններում ընդունել նրանց։
Այդ պատճառով ՀՀ ԿԳՄՍՆ–ն առաջարկով ԵԹԿՊԻ 1–ին հարկից 546.8 քառ․ մետր ընդհանուր մակերեսով տարածքը հետ կվերցվի և 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի Ֆրանսիական ինստիտուտին։ Նախարարությունից նշել են, որ անհրաժեշտության դեպքում ԵԹԿՊԻ անձնակազմը և ուսանողները կարող են ազատ տեղաշարժվել նշված տարածքում։
Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտում այդ նոր տարածքում կհիմնվի լեզվի կենտրոն, որտեղ կանցկացվեն ֆրանսերենի դասընթացներ, նաև կգործի Campus France և «Ուսումնառություն Ֆրանսիայում» ծառայությունը` բարձրագույն կրթությունը Ֆրանսիայում շարունակել ցանկացող հայ ուսանողների համար տեղեկատվության, ռեսուրսների և անհատականացված աջակցության կենտրոնը։