Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հրաչյա Ղազարյանը, տեղեկացնում են Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտից։
«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ, երիտասարդական փորձարարական «Փոսի թատրոնի» հիմնադիր, ԵԹԿՊԻ-ի վաստակաշատ դասախոս, դոցենտ Հրաչյա Ղազարյանը։
ԵԹԿՊԻ-ի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցները, ուսանողներն իրենց վշտակցությունն են հայտնում սիրելի Հրաչյա Ղազարյանի ընտանիքին, գործընկերներին, մտերիմներին:
Հրաչյա Ղազարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենալու հունիսի 30-ին` ժամը 17:30-20:00, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Հրաժեշտը` հուլիսի 1-ին, ժամը 12:30-ին, նույն վայրում»,-նշված է գրառման մեջ։
Հրաչյա Ղազարյանը 81 տարեկան էր։