ԳլխավորԼուր

Մահացել է նկարիչ Ռուբեն Արուտչյանը

Ռուբեն Արուտչյան

Մահացել է ՀՀ վաստակավոր նկարիչ, ճարտարապետ Ռուբեն Արուտչյանը։

Նա նկարիչ Սերգեյ Արուտչյանի որդին է, նկարիչ Միքայել Արուտչյանի եղբորորդին։ Հունիսին կդառնար 75 տարեկան։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հունվարի 17 ին, ժամը 17։00-20։00–ը, Էրեբունի համայնքի «Մեմորիալ» սգո սրահում (հասցե` Այվազովսկու 14/4):

Հրաժեշտի արարողությունը կկայանա ՀՀ նկարիչների միության շենքում հունվարի 18- ին՝ ժամը 12։00-13։00–ը։

«Ժամանակի յուրօրինակ վերնատունն է եղել Արուտչյանների տունը, որտեղ այցելել են Չարենցը, Իսահակյանը, Սարյանը և այլ մեծեր,-պատմել է Ռուբենը. «Երկու եղբայրներ էին, բայց տարբեր էներգետիկա ունեին, օրինակ Միքայելն ավելի հանգիստ մարդ էր, իսկ հայրս հակառակը՝ ակտիվ էր, անհանգիստ՝ լավ իմաստով։ Երբեմն ինձ ասում են՝ պարծենում ես, այո, պարծենում եմ, բայց ինքս ինձ, որովհետեւ շատ մեծ պատասխանատվություն եմ զգում։ Ես պետք է իրենցից վատը չլինեի, եթե վատը լինեի՝ չպետք է ցուցադրվեի։

Հորեղբայրս շատ էր սիրում արվեստի մասին գրքեր կարդալ և ինձ միշտ գրքեր էր նվիրում։ Խորհուրդներ չեմ հիշում, որ տային, գովեստներ նույնպես, բայց հայրս ինչով կարողանում էր՝ ինձ օգնում էր։

Այս երկիրն ինձ նվիրեց հայրս՝ ու շնորհակալ եմ նրան, որ այստեղ ծնվեցի, ապրում եմ իմ միջավայրում ու ինձ դուր է գալիս այստեղ ապրել»»։

Հատված՝ «+ԿԻՆՈ» ամսագրում տպագրված հոդվածից