ԳլխավորԼուր

Թենիսի աշխարհի առաջին ռակետ Ջոկովիչը չի մասնակցի Ավստրալիայի բաց առաջնությանը

Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը չի մասնակցի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարին` Ավստրալիայի բաց առաջնությանը:

Դատարանը կրկին մերժել է Նովակ Ջոկովիչին վիզա տրամադրելու հայցը, և թենիսիստն արդեն իսկ լքել է Ավստրալիան:

Նովակ Ջոկովիչը Ավստրալիա էր ժամանել հունվարի 5-ին և մեկուսացվել էր պատվաստված լինելու մասին փաստաթուղթ չունենալու պատճառով, ինչից հետ երկրի ղեկավարությունը չեղարկելէր նրա վիզան: Ջոկովիչը դատի էր տվել նման որոշման համար և շահել դատը, սակայն Ավստրալիայի իշխանությունները կրկին չեղարկել են սերբ թենիսիսիտի վիզան:

Australian Open-ը կմեկնարկի հունվարի 17-ին և կեզրափակվի հունվարի 30-ին:

Ի դեպ, Ջոկովիչը նախորդ մրցաշարի հաղթողն է: