ԳլխավորԼուր

Նովակ Ջոկովիչը 10-րդ անգամ հաղթեց Australian Open-ում

Թենիսիստ Նովակ Ջոկովիչը

Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open) տղամարդկանց մենախաղի եզրափակիչում սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը մրցեց հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ: Մոտ 3 ժամ ձգված մրցախաղում Նովակ Ջոկովիչը առավելության հասավ երեք սեթերից հետո` 6:3, 7:6, 7:6 հաշվով ու տասներորդ անգամ դարձավ մրցաշարի հաղթող, հայտնում է sports.ru-ն։

Միաժամանակ Ջոկովիչը նվաճեց «Մեծ սաղավարտ»-ի  իր 22-րդ տիտղոսը ու տիտղոսների թվով հավասարվեց Ռաֆայել Նադալին:

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» տարվա 4 գլխավոր մրցաշարերից մեկն է: Այն անցկացվում է Ավստրալիայի Մելբուռն քաղաքում, կոշտ ծածկույթի վրա:

Ավստրալիայի բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 1905 թվականին: