Իսպանիայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին ՀՀ քաղաքացու անձնագրի հանձնման արարողությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 21-ամյա թենիսիստուհին ստացել է Հայաստանի քաղաքացիություն և այսուհետ կներկայացնի մեր երկիրը (մինչև այս՝ ներկայացնում էր Ռուսաստանը)։
WTA դասակարգման աղյուսակում նա զբաղեցնում է 58-րդ հորիզոնականը։
ԱՄՆ Ցինցինատիի մրցաշարում, որը կմեկնարկի օգոստոսի 11-ին, նա հանդես կգա արդեն Հայաստանի դրոշի ներքո, ինչպես նաև կմասնակցի օգոստոսի 26-ին մեկնարկող Մեծ սաղավարտի մրցաշարում՝ US Open-ում։