ԳլխավորԼուր

Անձնագրի վավերականության ժամկետը լրացած քաղաքացիները չեն կարող մասնակցել ՏԻՄ ընտրություններին

Այն անձինք, որոնց անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, առաջիկա ՏԻՄ ընտրությունների համար չեն ընդգրկվի ընտրական ցուցակներում:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանի հարցին:

«Վերջին փոփոխությունների համաձայն, որը կիրառվելու է այս ՏԻՄ ընտրություններում, բոլոր այն քաղաքացիները, որոնց անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, չեն ներգրավվի այդ ցուցակներում: Եթե տարբեր հիմքերով ցանկանում ենք սահմանափակել ընտրական ցուցակներում անձանց ընդգրկումը, հետևաբար, պետք է ուղղակիորեն փոխենք ցուցակների կազմման մեթոդաբանությունը»,-ասաց Մուկուչյանը ու հավելեց, որ ենթադրվում է, որ այն անձինք, որոնց անձնագրերի ժամկետը լրացել է և չեն փոխել անձնագրերը, հիմնականում վաղուց արտերկրում բնակվող քաղաքացիներն են, որոնք չեն դիմել անձնագիրը փոխելու համար:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում տեղի կունենան համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական ընտրությունները:

Comment here