ԳլխավորԼուր

Հայտնի են ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները. ո՞ր ուժերն են անցնում խորհրդարան

Հայտնի են ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։

Այս պահի դրությամբ ամփոփվել են 2005 ընտրատեղամասերի արդյունքները, քվեարկության մասնակիցների թիվը՝ 1 միլիոն 476 հազար  916։

Ըստ հրապարակված արդյունքների՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

  • «Ռեֆորմիստների կուսակցություն» — 1456, 0.1 տոկոս
  • «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն» — 21 հազար 467, 1.47
  • «Ուժեղ Հայաստան» դաշինք – 340 հազար 62, 23.29 տոկոս
  • «Հայաստանի Շնորհապետական կուսակցություն» – 30 հազար 797, 2.11 տոկոս
  • «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն – 25 հազար 618, 1.75 տոկոս
  • «Միասնության թևեր» կուսակցություն – 33 հազար 618, 2.3 տոկոս
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 58 հազար 368, 4 տոկոս
  • «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն –5485, 0.38 տոկոս
  • «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցություն» –1984, 0.14 տոկոս
  • «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն – 3206, 0.22 տոկոս
  • «Հանրապետություն» կուսակցություն – 15 հազար 827, 1.08 տոկոս
  • «Քրիստոնեաժողովրդավարական կուսակցություն» – 2679, 0.18
  • «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն – 5282, 0.36 տոկոս
  •  «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն – 26 հազար 565, 1.82 տոկոս
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 727 հազար 160, 49.81 տոկոս
  • «Հայաստան» դաշինք – 145 հազար 97, 9.94 տոկոս
  • «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանության դաշինք» կուսակցություն – 6 հազար 750, 0.46 տոկոս
  • «Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 7 հազար 256, 0.5 տոկոս։

Ձայների այսպիսի համամասնությամբ խորհրդարան է անցնում 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

Իրավաբան Արփինե Հովհաննիսյանի ներկայացմամբ՝

61 մանդատ կստանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը,

28 մանդատ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը,

11 մանդատ՝ «Հայաստան» դաշինքը,

5 մանդատ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

«Այս թվաբանական դասավորության պայմաններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը չի բավարարում ընդամենը երկու ձայն՝ երեք հինգերորդ (3/5) մեծամասնություն ունենալու համար և 9 մանդատ՝ 2/3 ունենալու համար»,-գրել է նա:

Հ.Գ. Ավելի ուշ ԿԸՀ-ն ներկայացրեց խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որի խորհրդարան կանցնեն ՔՊ–ն, «Ուժեղ Հայաստանը» և «Հայաստան» դաշինքը։ ԲՀԿ–ի խորհրդարան անցնել–չանցնելու հարցը պարզ կլինի քվեների վերջնական հաշվարկից հետո։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

Ազգային ժողովի ընտրություններ (2026 թ. հունիսի 7) Ազգային ժողովի ընտրություններ (2026 թ. հունիսի 7) Ազգային ժողովի ընտրություններ (2026 թ. հունիսի 7) Ազգային ժողովի ընտրություններ (2026 թ. հունիսի 7) Ազգային ժողովի ընտրություններ (2026 թ. հունիսի 7) Ազգային ժողովի ընտրություններ (2026 թ. հունիսի 7) Ազգային ժողովի ընտրություններ (2026 թ. հունիսի 7) Ազգային ժողովի ընտրություններ (2026 թ. հունիսի 7) Ազգային ժողովի ընտրություններ (2026 թ. հունիսի 7) Ազգային ժողովի ընտրություններ (2026 թ. հունիսի 7)