ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Գյումրիի և Փարաքարի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները: Անցողիկ շեմը կուսակցությունների համար 4% է, դաշինքների համար՝ 6%:
Գյումրիի 82 ընտրատեղամասերից 81-ի նախնական արդյունքները
Ընտրողների ցուցակում ընդգրկված անձանց թիվը — 109 458
Քվեարկության մասնակիցների թիվը — 46 680
Ընտրություններին մասնակցել է 6 կուսակցություն և 3 դաշինք: Նախնական արդյունքներով ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, թեկնածուն` Սարիկ Մինասյան– 16 938
- Հայաստանի կոմունիստական կուսակցություն, թեկնածուն` Վարդան Ղուկասյան– 9 537
- «Ապրելու երկիր» կուսակցություն, թեկնածուն` Կարեն Մալխասյան– 1 658
- «Մայր Հայաստան» դաշինք (ներառում է «Ինտելեկտուալ Հայաստան» և «Իմ պայքար, իմ հայրենիք» կուսակցությունները), թեկնածուն` Կարեն Սիմոնյան– 2 844
- Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն, թեկնածուն` Արտյոմ Թումանյան– 642
- «Եվրալյանս» դաշինք (միավորում է «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը», «Հանրապետություն» կուսակցությունը և «Ժողովրդավարության պաշտպանների դաշինքը հանուն Հանրապետության»), թեկնածուն` Լևոն Բարսեղյան– 2 071
- «Ժողովրդավարական այլընտրանք» կուսակցություն, թեկնածուն` Արտյոմ Ղարագյոզյան– 1 387
- «Մեր քաղաքը» դաշինք («Հայրենիք», ՀՀԿ) թեկնածուն` Մարտուն Գրիգորյան– 7 296
- «Իմ հզոր համայնք» կուսակցություն, թեկնածուն` Ռուբեն Մխիթարյան– 3 659
Նախնական հաշվարկով՝ Գյումրիի ավագանիում մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ.
- Սարիկ Մինասյան (ՔՊ) -14
- Վարդան Ղուկասյան (ՀԿԿ)- 8
- Կարեն Սիմոնյան («Մայր Հայաստան»)- 2
- Մարտուն Գրիգորյան («Մեր քաղաքը»)- 6
- Ռուբեն Մխիթարյան («Իմ հզոր համայնք»)-3
Փարաքարի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
20967 ընտրողից մասնակցել է 11528-ը։ Անվավեր է ճանչվել 23 քվեաթերթիկ։
Ընտրություններին մասնակցել է 3 կուսակցություն և 1 դաշինք: Նախնական արդյունքներով ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, թեկնածուն` Լյուդվիգ Գյուլնազարյան– 3669
- «Միասնություն» դաշինք (ներառում է «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները), թեկնածուն` Վոլոդյա Գրիգորյան– 6508
- «Ազգային առաջընթաց» կուսակցություն, թեկնածուն` Դավիթ Մինասյան– 900
- «Կայունություն» կուսակցություն, թեկնածուն` Գոռ Սարիբեկյան– 426
Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիում և Փարաքարում տեղի են ունեցել ավագանու համամասնական ընտրություններ: Մասնակցությունը կազմել է 44.61% (58 978 ընտրող)։ Երկու համայնքներում, ընդհանուր առմամբ, ընտրելու իրավունք է ունեցել 132 203 ընտրող (Գյումրիում ՝ 111 236, Փարաքարում ՝ 20 967):