ԳլխավորԼուր

Համալսարանում մեկնարկել է «ԵՊՀ օլիմպիադա-2025»-ի առաջին փուլը

Երևանի պետական համալսարանում մարտի 29-ին մեկնարկել է «ԵՊՀ օլիմպիադա-2025»-ի առաջին փուլը։

Երևանի պետական համալսարանում մարտի 29-ին մեկնարկել է «ԵՊՀ օլիմպիադա-2025»-ի առաջին փուլը։

Միջոցառումը նպատակ ունի խթանելու դպրոցականների գիտական հետաքրքրությունները, բացահայտելու լավագույններին և խրախուսելու նրանց հետագա ուսումնառությունը ԵՊՀ-ում։

Դպրոցականների օլիմպիադան անցկացվում է երկու փուլով. առաջին փուլը մեկնարկել է ինչպես համալսարանում, այնպես էլ ՀՀ բոլոր մարզերում, իսկ երկրորդ փուլը, որին կմասնակցեն առաջին փուլում լավագույն արդյունքներ գրանցած աշակերտները, կկայանա ապրիլի 12-ին ԵՊՀ-ում։

Օլիմպիադայի շրջանակում մասնակիցներն իրենց ուժերն են չափում հանրակրթական (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայոց պատմություն, հայոց լեզու և գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ինֆորմատիկա) և լրացուցիչ կրթական (հայոց եկեղեցու պատմություն, տրամաբանություն, սոցիոլոգիա, պետության և իրավունքի հիմունքներ, էկոլոգիայի և կայուն զարգացման հիմունքներ, տնտեսագիտություն) առարկաներից։

Օլիմպիադան հնարավորություն է ընձեռում դպրոցականներին ոչ միայն ստուգելու իրենց գիտելիքները, այլև կողմնորոշվելու ապագա մասնագիտության ընտրության հարցում։ Հաղթողները կստանան առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմներ, ինչպես նաև ուսման վարձի զեղչ 1-ին կուրսում վճարովի համակարգով ԵՊՀ ընդունվելու դեպքում՝ համապատասխանաբար 50, 40 և 30%։

Ընդհանուր առմամբ, մրցույթին գրանցվել է 1500-ից ավելի աշակերտ, սակայն մասնակիցների վերջնական թիվը պարզ կդառնա առաջին փուլի արդյունքում։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

Երևանի պետական համալսարանում մարտի 29-ին մեկնարկել է «ԵՊՀ օլիմպիադա-2025»-ի առաջին փուլը։Երևանի պետական համալսարանում մարտի 29-ին մեկնարկել է «ԵՊՀ օլիմպիադա-2025»-ի առաջին փուլը։Երևանի պետական համալսարանում մարտի 29-ին մեկնարկել է «ԵՊՀ օլիմպիադա-2025»-ի առաջին փուլը։