ԳլխավորԼուր

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 8574-ի

Երկրաշարժ Թուրքիայում

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 8574 –ի, վիրավորներինը՝ 49133–ի։ Տեղեկությունը հայտնել է այդ երկրի նախագահ Էրդողանը։

Սիրայի առողջապահության նախարարությունն էլ հայտնում է, որ երկրաշարժի զոհ է դարձել 1250 մարդ, ավելի քան 2000-ը վիրավորվել է։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում  7,7 մագնիտուդ (ավելի վաղ հայտնում էին 7,4) ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։

Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել։