ԳլխավորԼուր

Զոհվածների ծնողները փակել են դատախազության դիմացի փողոցը

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները փակեցին ՀՀ գլխավոր դատախազության դիմացի փողոցը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրանք ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպում էին պահանջում` նշելով, որ 10 րոպե են տալիս, այլապես կփակեն Վազգեն Սարգսյան փողոցը։

Վերջիններս դժգոհ են դատախազություն և Հակակոռուպցիոն կոմիտեի պահվածքից։ Ծնողները դիմում–պահանջ էին ներկայացրել պատերազմի վերաբերյալ քրեական գործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ չեն ստացել դիմումը, նրանք էլ վերադարձան դատախազության մոտ։

44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին էին փոխանցել իրենց ստորագրություններով դիմում-պահանջը 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։

Ապրիլի 28-ին դատախազությունից ծնողներին հայտնել էին, որ միջնորդությունն ուղարկվել է քրգործի վարույթն իրականացնող մարմնին։

Քրգործը նախաքննությունը հանձնված է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին։