ԳլխավորԼուր

Դեմ ենք դպրոցների միավորմանը. Գետքում ծնողները փակել են միջհամայնքային ճանապարհը

Գետքի դպրոցականները բողոքի ակցիայի ժամանակ

Շիրակի մարզի Գետք բնակավայրի դպրոցի երեխաներն ու ծնողները փակել են միջհամայնքային ճանապարհը։ Նրանք բողոքում են մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցները միավորելու նախագծի դեմ, հայտնում է Sputnik Արմենիան։

Նշենք, որ Գետքի դպրոցը, որն այս պահին ունի 71 աշակերտ, այն պետք է միավորվի Երազգավորսի դպրոցի հետ:

«Երկվորյակ երեխա ունեմ, որոնք Գետքի դպրոցի 11-րդ դասարանում են սովորում ու ինչ–որ մեկի քմահաճույքիով պետք է գնան ուրիշ գյուղում շարունակեն իրենց կրթությունը»,–Sputnik Արմենիայի թղթակցի հհետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը` Էդիտա Անդալյանը։

Նշենք, որ այս պահին իրավապահները փորձում են բացել ճանապարհը։