ԳլխավորԿրթություն

7-12-րդ դասարաններում կուսումնասիրվի «Հասարակագիտություն» առարկան

«Հասարակագիտություն» առարկան, ըստ առաջարկվող նոր նախագծի, ուսումնասիրվելու է 7-12-րդ դասարաններում։ Առարկայի բովանդակության մեջ ներառված են սոցիոլոգիան, հոգեբանությունը, իրավագիտությունը, տնտեսագիտությունը, քաղաքագիտությունը, փիլիսոփայությունը։ Առարկայի ուսուցումն իրականացվելու է պարուրաձև սկզբունքով, ինչը նշանակում է, որ ամեն տարի ծրագրում ներառված են լինելու 6 գիտակարգերին վերաբերող թեմաներ։ Առարկայի հիմնական գաղափարներն են՝

անհատ,
հասարակություն,
արժեքներ,
մարդկության գլոբալ հիմնախնդիրներ։

Առարկայի բովանդակությունը ներառելու է Հայաստանում արդիական թեմաներ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակագիտության մեջ նույն հարցի մասին կարող են լինել տարբեր մոտեցումներ, հիմնական շեշտը դրվելու է հասկացությունների ուսուցման պատմական մոտեցման վրա։ Դա հնարավորություն է տալու ամբողջական պատկերացում կազմել տվյալ հասկացության ծագման և պատմական զարգացման վերաբերյալ։ Մեծ կարևորություն է տրվելու միջառարկայական կապերի ապահովմանը։ Սովորողների քննադատական և ստեղծագործական մտածողությունը զարգացնելու նպատակով թեմաները ներկայացվելու են համակողմանիորեն, ինչը հնարավորություն է տալու նրանց գործնականում կիրառել մտածողության այդ տեսակները։

Առարկայի բովանդակության առանցքում լինելու են գրագիտության նոր բաղադրիչները՝ քաղաքացիական, ֆինանսական, մեդիա։ Առարկան դասավանդվելու է հետևյալ 3 մոտեցմամբ՝

• Հասկացությունների և սկզբունքների ուսուցում, ինչը հնարավորություն կտա ընկալել առարկայի բովանդակությունը։

• Հետազոտական ուսուցում, ինչը թույլ կտա հասկանալ, որ բազմաթիվ խնդիրներ չունեն միանշանակ լուծումներ, և անխուսափելի են մշտական որոնումները։ Սրա շնորհիվ հնարավոր կլինի կիրառել ձեռքբերված գիտելիքները։

• Նախագծային ուսուցում, ինչը նպատակ ունի զարգացնել թիմային աշխատանքի կարողություններ, առաջարկել խնդիրների լուծման այլընտրանքային տարբերակներ, ձեռք բերել գիտելիքի կիրառման հմտություններ։

ԿԳՄՍՆ

Comment here