ԳլխավորԼուր

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը գրավեց երրորդ տեղը

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում Հայաստանը ներկայացնող 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում Հայաստանը ներկայացնող 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։

Առաջին տեղում Լեհաստանի ներկայացուցիչ Միհալ Ստոչելն է, երկրորդ տեղը զբաղեցրեց Լատվիայի ներկայացուցիչ Սոնյա Միսինյան։

Մրցույթն անցկացվում էր Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Մասնակիցներ էին ժամանել Բելգիայից, Կիպրոսից, Չեխիայից, Գերմանիայից, Լատվիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Սերբիայից, Շվեդիայից և Շվեյցարիայից:

Բոլոր երկրների ներկայացուցիչները հանդես եկան Հայաստանի ազգային ֆոլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Հաղթողը որոշվեց ժյուրիի քվեարկության արդյունքում։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews