ԳլխավորԼուր

3 մեդալ` ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան 7-րդ օլիմպիադայից

Հայաստանի թիմը ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան միջազգային 7-րդ օլիմպիադայում

Սեպտեմբերի 8-14-ը Վրաստանի Քութայիսի քաղաքում տեղի է ունեցել ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան միջազգային 7-րդ օլիմպիադան, հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Հայաստանի թիմը ներկայացրել են 9-րդ դասարանի աշակերտներ Ալեքս Գրիգորյանը («Քվանտ» վարժարան), Ալեքսանդր Ղազարյանը, Վահան Աբրահամյանը և Մակար Դիլանյանը (Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց):

Հայաստանը ներկայացնող դպրոցականներն արժանացել են 3 մեդալի. Ալեքս Գրիգորյանը նվաճել է ոսկե, Ալեքսանդր Ղազարյանը՝ արծաթե, Վահան Աբրահամյանը՝ բրոնզե մեդալ: Մեր մասնակիցներից Մակար Դիլանյանը ստացել է գովասանագրի։ Թիմը ղեկավարում էին Արմեն Անդրեասյանը և Սամվել Անդրեասյանը (ԵՊՀ) ։

Նշենք, որ օլիմպիադային մասնակցել են 24 երկրների 96 ներկայացուցիչներ։ Անցկացման ձևաչափը համընկնում էր Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի ձևաչափին և յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակից:

Հիշեցնենք, որ 2022 թ.-ին Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 6-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Ուկրաինայում՝ առցանց /online/ ձևաչափով, Հայաստանի թիմը արժանացել էր 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալի։

Օլիմպիադայի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ https://ejoi2023.kiu.edu.ge/ պաշտոնական կայքից:

Ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան միջազգային 7-րդ օլիմպիադան Քութայիսիում
Ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան միջազգային 7-րդ օլիմպիադան Քութայիսիում